Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. Հաստատվել է մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը

09.03.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Կառավարության կողմից օրերս ընդունված որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի մասնակիցներն են Էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարանները, համայնքները և պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք և գյուղատնտեսությունում տնտեսավարողները:

Ծրագրով նախատեսված է՝
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ տրամադրել առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար, իսկ հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։

Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվելու է հետևյալ չափաքանակներով՝
• ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ.
• ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ.
• կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ։

Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ պետք է դիմեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35