Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների առաջին ընդունելությունը

15.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների առաջին ընդունելությունը, որն այսուհետ շարունակական բնույթ է կրելու:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներով և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով:

Տեղեկացնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 10:00-ին:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

Ընդունելությունների անցկացման վայրը՝ Արմավիրի մարզպետարանի վարչական շենք (ք. Արմավիր, Աբովյան 71):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35