Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համամարզային շաբաթօրյակ` ապրիլի 2-ին

29.03.2022

Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին մարզի ողջ տարածքում ընդհանուր մաքրման և աղբահանության աշախատանքներ կիրականացվեն:

Մարզի ազգաբնակչությանը, մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.

  • պատմամշակութային հուշարձաններ,
  • գերեզմանատներ,
  • զբոսայգիներ, պուրակներ, բակային տարածքներ,
  • հանրային նշանակության շենքերի տարածքներ,
  • աղբավայրերի շրջակայք,
  • միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

Շաբաթօրյակի շրջանակում մարզպետարանի աշխատակիցները կայցելեն համայնքներ, կմասնակցեն նախատեսվող աշխատանքներին՝ միաժամանակ հետևելով դրանց ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35