Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

29.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համապատասախան որոշմամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներից ձևավորված աշխատանքային խումբը գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով այսօրվանից սկսել է համայնքային այցերը:

Իրականացվող ծրագրերի վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացման և կարիքների գնահատման նպատակով առաջին հանդիպումը կայացել է Արաքս միավորված համայնքի Առատաշեն բնակավայրում:

Աշխատանքային խումբը հանդիպման շրջանակում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 12 ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով համապատասխան ծրագրերի կազմման գործընթացում աջակցել տնտեսություններին:

Նշենք, որ աշխատանքային խումբը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու նպատակով առաջիկա օրերին իրազեկման հանդիպումներ կունենա նաև այլ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35