Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022 թվականի հիմնանորոգման ծրագրում

30.03.2022

Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022 թվականի հիմնանորոգման ծրագրում, այժմ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ են ընթանում:

Գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել Արաքսի համայնքապետարանի՝ կամրջի վրա գոյացած ճաքերի վերաբերյալ օպերատիվ արձագանքը, որին էլ հաջորդել է Արմավիրի մարզպետարանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այժմ ապահովվել է այլընտրանքային ավտոճանապարհ՝ կամրջի շարունակությունը հանդիսացող և մինչ այժմ չշահագործվող կամրջով: Կատարվել են նաև երթևեկության սահմանափակումներ՝ կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։

Միաժամանակ տեղեկացվում է, որ կամրջի փլուզման հետ կապված լուրերն ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35