Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկման ուղղությամբ տեղի Է ունեցել հանդիպում

01.04.2022

ՏԿԵՆ պաշտոնյաների, մարզպետարանի և համայնքների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ Արմավիրի մարզպետարանում հանդիպում-քննարկում է կայացել։

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատանքները, մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, տնային տնտեսությունների հաշվառման գրքերի էլեկտրոնային շտեմարանի լրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների արգելքի  նկատմամբ ՏԻՄ-երի կողմից իրականացվող վերահսկողությունը, մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը, համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու կարգը, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու կարգը, ինչպես նաև համայնքներում վարչական ծառայությունների մատուցման, տեղական ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին շեշտվել է ՏԻՄ օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կատարումը՝ որպես տեղական իշխանության թափանցիկ կառավարման երաշխիք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35