Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

02.04.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համապատասխան որոշմամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներից ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է այցելել համայնքներ, շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով:

Վերջին երկու օրերին մարզպետարանի աշխատակիցները եղել են Վաղարշապատ, Մեծամոր, Բաղրամյան, Փարաքար և Խոյ միավորված համայնքներում, հանդիպում-քննարկումներ ունեցել բնակչության և շահառու խմբերի հետ՝ վերջիններիս համապարփակ տեղեկություն ներկայացնելով կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող տասնյակից ավել ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպումների շրջանակում քննարկվել են նաև ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերին, դրանց ներկայացման պայմաններին վերաբերող մանրամասներ: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրերի կազմման գործընթացին և մասնագիտական օգնություն ցուցաբերել ընթացիկ հարցերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53