Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեր մարզը մեր տունն է. մաքրենք ու շարունակենք մաքուր պահել այն» կարգախոսով համամարզային շաբաթօրյակի շրջանակում մարզպետն այցելել է Սարդարապատի միջնակարգ դպրոց

02.04.2022

«Մեր մարզը մեր տունն է. մաքրենք ու շարունակենք մաքուր պահել այն» կարգախոսով համամարզային շաբաթօրյակի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Սարդարապատի միջնակարգ դպրոց, մասնակցել բակային հատվածի մաքրման աշխատանքներին:

Կարևորելով մարզում ընդհանուր մաքրման աշխատանքների մշտական կազմակերպումը և մաքրության պահպանումը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ այդ նպատակով մարզպետարանը պարբերաբար հանձնարարականներ է իջեցնում մարզային և համայնքային ենթակայության հաստատություններին: Անդրադառնալով համամարզային շաբաթօրյակի իրականացմանը՝ մարզպետը տեղեկացրել է, որ այն ընդգրկում է մարզի ողջ տարածքը, պետական կառույցներ ու հանրային նշանակության օբյեկտներ:

Ներկայացնելով շաբաթօրյակի շրջանակում մի շարք համայնքներ իր կատարած այցերը՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրական է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հույս հայտնել, որ այսուհետ առավել սրտացավ վերաբերմունք կդրսևորվի մարզում ընդհանուր մաքրության պահպանման ուղղությամբ:

Նշենք, որ մարզպետի համապատասխան որոշմամբ մարզպետարանի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը համամարզային շաբաթօրյակի շրջանակում այցելել է համայնքներ, մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Տեղեկացնենք նաև, որ մարզի ողջ տարածքում իրականացված մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 25 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Շաբաթօրյակին ներգրավվել է ավելի քան 200 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ և կցասայլեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53