Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհակալություն է հայտնել համամարզային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին

04.04.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում համամարզային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին.
« «Մեր մարզը մեր տունն է. մաքրենք ու շարունակենք մաքուր պահել այն» կարգախոսով Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համամարզային շաբաթօրյակը ծառայեց իր նպատակին․
Մարզի ազգաբնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, տարբեր ուսումնական հաստատությունների և մասնավոր ընկերությունների ակտիվ մասնակցությամբ մարզի ողջ տարածքում ընդհանուր մաքրման և բարեկարգման աշխատանքներ տեղի ունեցան։

Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, զբոսայգիների, պուրակների, բակային տարածքների, հանրային նշանակության շենքերի տարածքների, աղբավայրերի շրջակայքի, միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների և առվեզրերի մաքրմանը և բարեկարգմանը:

Իրականացված աշխատանքներին, ընդհանուր առմամբ, մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 25 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ և ուսանողներ: Շաբաթօրյակին ներգրավվել է ավելի քան 200 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ և կցասայլեր:

Բարձր գնահատելով համամարզային շաբաթօրյակի մասնակիցների կողմից ներդրված ջանքն ու եռանդը, կատարված մեծածավալ աշխատանքը՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ միաժամանակ կոչ անելով ամենուր մաքրություն պահպանել, զերծ մնալ աղբը չսահմանված վայրեր թափելուց և առավել հոգատար գտնվել մարզի, համայնքի, բնակավայրի նկատմամբ։ Եվ, ի վերջո, եկեք տան նման վերաբերվենք մեր հարազատ ծննդավայրի յուրաքանչյուր հատվածին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58