Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված հարցերի քննարկում` ոլորտի պատասխանատուների հետ

04.04.2022

ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Աբգարյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի մարզ:

Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին:

Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ պաշտոնյաներն այցելել են Մրգաշատ համայնք՝ տեղում ծանոթանալու Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Ծրագրի շրջանակներում կատարվում են միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ, այն իր մեջ ներառում է 40 համայնք և 42 օբյեկտ։ Ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Այցի ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58