Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդհանուր տեղեկություն՝ Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

07.04.2022

Ընդհանուր տեղեկություն՝ #Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

  • Արդեն ավարտվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ցանկապատի կառուցումը։

Ծրագրի արժեքը՝ 10.9 մլն դրամ է, որից՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 4.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 6 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 11.4 մլն դրամ է, կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն։

Ծրագրի արդյունքում իրականացվել է գոյություն ունեցող ցանկապատի ապամոնտաժում, բետոնային հիմքերի իրականացում, մետաղական ճաղաշարի պատրաստում, ցանկապատի երեսապատում՝ բազալտե սալերով, պրոֆիլավոր ցինկապատ թիթեղից ներկում և յուղաներկում։

  • Շարունակվում է Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան մասնակի վերանորոգումը:

Ծրագրի արժեքը 20.9 մլն դրամ է, որից՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 6.3 մլն դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 14.6 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 20 մլն դրամ է, կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն։

Այժմ իրականացվում են մշակույթի տան երկրորդ հարկի գրադարանի հատվածի, քանդված և քայքայված սրբատաշ շարվածքի վերանորոգման, ինչպես նաև գոյություն ունեցող մետաղական պատուհանների ապամոնտաժման, ձևափոխման, ապակեփաթեթներով ապակեպատման և վերատեղադրման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 72%-ն արդեն կատարվել է:

  • Շարունակվում է նաև Լուկաշին բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցի սալարկումը.

Ծրագրի արժեքը 26.2 մլն դրամ է, որից՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը համահավասար է՝ 13.1 մլն դրամ յուրաքանչյուրի մասով: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 25.6 մլն դրամ է, կապալառու կազմակերպությունը՝ «Միսակ Արմենակի Մարգարյան» ԱՁ-ն։

Ծրագրի շրջանակում այժմ իրականացվում է Հ. Ավետիսյան փողոցի 400 մ երկարությամբ հատվածի տուֆ քարով սալարկում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է աշխատանքների շուրջ 60%-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58