Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

13.04.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների, բուժամբուլատորիաների ղեկավարների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Նշելով, որ առողջապահական համակարգը մի շղթա է, որի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուրի աշխատանքով, մարզպետը խոսել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների ու անելիքների մասին: Հատկապես մտահոգիչ համարելով բնակիչների կողմից ստացվող բողոքները, միաժամանակ բուժհաստատությունների աշխատակիցների սահմանափակ միջոցները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել կազմակերպված և հոգատար վերաբերմունքը աշխատանքի ու բնակիչների նկատմամբ՝ շեշտելով. «Աշխատանքը ծառայություն է, որը յուրաքանչյուր ոք պարտավոր է կատարել պատվով: Առողջապահական հաստատությունները շատ կարևոր են հատկապես հիվանդությունների առաջնային կանխարգելման, պատվաստումների աշխարհագրությունն ապահովելու գործում, և խնդրանքս է՝ նվիրումով և բարեխղճորեն մոտենալ աշխատանքին»:

Հանդիպումը շարունակվել է մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի կողմից առողջապահական ոլորտին վերաբերող որոշ հարցերի ներկայացմամբ, որն ամփոփվել է ներկաների հետ քննարկմամբ ու փոխադարձ պայմանավորվածություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02