Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդհանուր տեղեկություն Փարաքար միավորված համայնքում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և 2022 թվականին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի մասին

14.04.2022

  • Շարունակվում են Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքները.

Ծրագրի արժեքը՝ 21.4 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9.6 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 11.8 մլն դրամ:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։
Ծրագրով իրականացվում են գրունտի մշակման, հարթեցման, հենարանների համար բետոնե հիմքերի կառուցման, պողպատե խողովակներից հենարանների տեղադրման, հենասյուների վրա պողպատե խողովակներից 1100 մ գազատարի մոնտաժման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև հակակոռոզիոն ներկով գազատարի խողովակների և հենասյուների ներկում ։ Կատարված է ընդհանուր աշխատանքի 55%-ը։

  • Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքները.

Ծրագրի արժեքը՝ 119.8 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 65.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 45%` 53.9 մլն դրամ:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 115.5 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Բիդեք» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն։
Ծրագրով կստեղծվի Փարաքար բնակավայրի Վ.Սարգսյան թաղամասի և Էրեբունի փողոցի կեղտաջրերի հեռացման համակարգ՝ 1420 գծ.մ երկարությամբ։ Կատարված է աշխատանքների 20%-ը։

  • Ավարտական փուլում են գտնվում Բաղրամյան (Վաղ.) համայնքի ջրամատակարարման բաշխիչ ցանց կառուցման աշխատանքները.

Ծրագրի արժեքը կազմում է 99.72 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 49.86 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 50%` 49.86 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 94.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Ռադիկ Շին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Վերսամ» ՍՊԸ-ն։

Ծրագրի արդյունքում կառուցվել է շուրջ 11 կմ երկարությամբ նոր բաշխիչ ցանց՝ 8 հատ փականային հորեր հավաքովի էլեմենտներից, տեղադրվել են 2 հատ հակահրդեհային հիդրանտներ և 670 հատ ջրաչափական հանգույցներ՝ ավազապոլիմերային հորերում։ Կատարված է աշխատանքի 95%-ը:

 

  • Ավարտական փուլում են գտնվում 2020 թվականից շարունակվող՝ Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքները.

Ծրագրի արժեքը կազմում է 64.28 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասար է՝ յուրաքանչյուրի մասով 32.14 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 120.3 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Վիլլաշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։

Իրականացված աշխատանքների արդյունքում կառուցվել է միահարկ մանկապարտեզի շենք՝ նախատեսված 50 երեխայի համար։ Կատարվել է աշխատանքների 94%-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03