Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աստված փրկիչ ու պահապան բոլորիս. մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Սուրբ Հարության տոնի առթիվ

18.04.2022

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ,
Հայ Առաքելական եկեղեցին այսօր իր հավատավոր զավակների հետ տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը:

Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:

Այս տոնը Տիրոջ հաղթանակն է ոչ միայն մահվան, այլև չարի նկատմամբ, քանի որ Աստծո Որդին մարդացավ և որպես մարդ՝ իր աստվածային զորությամբ մերժեց մեղքն ու չարիքը:

Եվ հենց այս հավատամքով և օրվա խորհրդով ցանկանում եմ, որ Աստծո Սուրբ օրհնությունը սփռվի ամենուր՝ մաքրագործելով մարդկային բոլոր մեղքերն ու հոգու արատները։ Թող աստվածային լույսով լցվի մեր միտքն ու հոգին:

Չմոռանանք նաև, որ այսօր ուրախության տոն է: Աղոթենք ու մաղթենք միմյանց հույս, հավատ ու սեր: Աստված փրկիչ ու պահապան բոլորիս:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36