Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավաորւթյունը ոռոգման համակարգում առկա հիմնախնդիրները մեղմելուն ուղղված որոշում է ընդունել

18.04.2022

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշմամբ մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարվելու է անհատույց՝ ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով:

Նույն որոշմամբ գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել է 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով անհատույց մատակարարել ջրօգտագործողների ընկերություններին:

Մայիս ամսվա ընթացքում էլ ոչ մեխանիկական եղանակով ստացվող ոռոգման ջուրն անվճար կմատակարարվի մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53