Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ

20.04.2022

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների կապը գալիս է հնագույն ժամանակներից, ու դա են փաստում թեˊ ժամանակակից, թեˊ պատմական աղբյուրները։

Հայ ժողովրդի պատմությունը նաև եզդիների պատմությունն է, քանզի հայերի համար դժվարին ժամանակներում միասին պայքարել ու մաքառել են՝ հանուն հայրենիքի, հանուն խաղաղ ու բարեկեցիկ կյանքի։ Ուստի, մենք հպարտ ենք, որ դուք ձեր ապահով տունն եք գտել մեր հայրենիքում, որ ապրում եք ազատ, լիարժեք, պահպանում ձեր մշակույթը, լեզուն, պատմությունն ու ավանդույթները, ինչը հանդուրժողականության յուրօրինակ դրսևորում է սերունդների համար։ Իսկ Արմավիրի մարզում գտնվող արդեն 10-ը տարվա պատմություն ունեցող սրբատեղին վկայությունն է հայ և եզդի ժողովուրդների եղբայրության, հավատարմության ու հարատև բարեկամության:

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ և միանալով ձեր ուրախությանը՝ ցանկանում եմ խաղաղություն մաղթել Մայր հողին, անվտանգ ծառայություն երկրի սահմանները պահող հայ և եզդի քաջորդիներին ու խոնարհվել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակի առջև:

Թող նոր տարում խաղաղ երկնքի ներքո հասնեք ձեր փոքր ու մեծ, անձնական ու համընդհանուր նպատակների իրականացմանը: Թող Մալաքե Թաուսը բարօրություն, սեր ու խնդություն պարգևի բոլոր ընտանիքներին:
Ամենայն բարիք:
Շնորհավոր Մալաքե Թաուս:

                                                                                      Լավագույն ցանկություններով՝
                                                                                     Էդվարդ Հովհաննիսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 12:03:14