Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ3 միջպետական ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վերանորոգման հարցն ընթացքի մեջ է

21.04.2022

Ընթացքի մեջ է Մ3 միջպետական ավտոճանապարհի 11.4 կմ-ում՝ Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վերանորոգման հարցը, որը հրատապության կարգով ներառվել է 2022 թվականի հիմնանորոգման ծրագրում: Նախագծման աշխատանքների մրցույթով հաղթող ճանաչված ընկերության կողմից կատարվում է նախագծում: Մասնավորապես, իրականացվում են ընդերքի երկրաբանական հետազոտման և այլ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ գործընթացի համար հիմք է հանդիսացել Արաքսի համայնքապետարանի՝ կամրջի վրա գոյացած ճաքերի վերաբերյալ օպերատիվ արձագանքը, որին էլ հաջորդել է Արմավիրի մարզպետարանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապահովվել է այլընտրանքային ավտոճանապարհ՝ կամրջի շարունակությունը հանդիսացող և մինչ այժմ չշահագործվող կամրջով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02