Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

22.04.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
107 տարի է, որ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության բազմահազար զոհերի հիշատակը: Այս օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին, ովքեր, միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Օսմանյան Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ, ուղերձ են հղում միջազգային հանրությանը՝ ճանաչել և դատապարտել 20-րդ դարասկզբի եղեռնագործությունը՝ դրանով իսկ թույլ չտալով ցեղասպանությունների կրկնությունն ամբողջ աշխարհում:

Հարգանքի տուրք մատուցելով ու խոնարհվելով միայն հայ լինելու համար սպանված և արդեն սրբադասված միլիոնավոր նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած ու վերածնված ժողովուրդ՝ գիտակցում ենք, որ վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել ու հավատարիմ մնալով ազգային արժեքներին՝ կերտել մեր ազգի արժանապատիվ ներկան ու ապագան:

Հարատև խաղաղություն և նորանոր ծնունդներ եմ մաղթում հայ ժողովրդին՝ ցանկանալով, որ ներկա սերունդն այսուհետ կերտի միայն նոր հաղթանակներ:

Հավերժ խոնարհում անմեղ զոհերի վառ հիշատակին:
Աստված պահապան Հայոց հողին ու հայ ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02