Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակն արդարների թող միշտ օրհնությամբ հիշվի. մարզպետն Արմավիր և Էջմիածին համայնքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզի միավորված համայնքների ղեկավարների, ՏԻՄ ներկայացուցիչների ու մարզպետարանի պաշտոնատար անձանց հետ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում այսօր մասնակցել է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված Սուրբ Պատարագին՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի:

Պատարագի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով Սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգ կյանքի և հայրենիքի խաղաղության ու բարօրության համար:

Այնուհետև ներկաները քաղաքային զբոսայգում ծաղկեպասակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մարզպետն այցելել է նաև Էջմիածին քաղաք, Հայոց հոգևոր կենտրոնում հարգանքի տուրք մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով 1915 թվականի չարագործությանը զոհ դարձած հայերի անմար հիշատակին նվիրված Աղոթքի և ուխտի խաչքարին:

Հավելենք, որ մարզի այլ համայնքներում ևս տեղի են ունեցել ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02