Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան հիմնական դպրոցում

25.04.2022

Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: «Հիշատակի ղողանջներ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթի սկիզբն ազդարարվել է հյուրերին աղ ու հացով դիմավորելով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915 թվականի ահեղ ոճրագործությանը զոհ գնացած հայերի հիշատակը: Այնուհետև կրթօջախի սաները հանդես են եկել օրվա խորհուրդը լրացնող գրական-գեղարվեստական կատարումներով:

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայ դատի արդար լուծումն ու հայության պահանջատիրությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է.
«Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունն իր անջնջելի հետքը թողեց հետագա բոլոր սերունդների, այդ թվում՝ մեր հիշողություններում: Այսօր էլ իրադարձությունները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն անհրաժեշտություն են՝ տևական խաղաղություն ու կայունություն ապահովելու համար:

Ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը՝ գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել չսպիացող վերքի ցավը, որ վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել, հավատարիմ մնալ մեր արժեքներին ու ինքնությանը՝ կերտելով համայն հայության հզոր հայրենիք:

Այս հրաշք փոքրիկների հայացքները մեզ պարտավորեցնում են ապրել, արարել ու կերտել մեր պատմության հաղթական ուղին:
Աստված պահապան Հայոց հողին ու ժողովրդին»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03