Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

25.04.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի նպատակն է եղել անձամբ ճանաչել նրանց, ստեղծել համագործակցության ավելի ինտենսիվ հարթակ՝ տիրապետելու ոլորտին վերաբերող տեղեկատվությանը, առկա խնդիրներին ու անելիքներին:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելության մակարդակի բարձրացումն է:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է մինչ մթերման գործընթացի մեկնարկը հստակեցնել համապատասխան ընկերությունների կողմից նախատեսվող մթերման ծավալը՝ գործընթացում հնարավոր խնդիրները բացառելու և գյուղացու բերքի մթերումը ժամանակին և պատշաճ պայմաններում կազմակերպելու համար:
Մարզի վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են մթերման աշխատանքների հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է երկուստեք համագործակցությունը, շեշտելով, որ մարզային իշխանությունը միշտ պատրաստ է անել հնարավորը՝ օգնելու, աջակցելու մթերման գործընթացին, որի արդյունքում կշահի և´ տնտեսվարողը, և´ գյուղացին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02