Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

26.04.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, չարենցյան ասմունքով և թատերական ներկայացումներով:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է Չարենցի մասին, ով, լինելով խորապես ազգային արժեքների կրող, համաշխարհային երևույթ է:

Մարզպետը հատկապես նշել է. «Եթե ցանկանում ենք քայլել ազգային ինքնաճանաչման ճանապարհով, պետք է ընթերցենք ու ճանաչենք Չարենցին: Նա բոլորիս մեջ է, Հայաստանի հողի ու ջրի մեջ: Այնքան, որքան Չարենցն արել է իր կարճ՝ 40 տարվա ընթացքում, մեզ դեռ 40 դար մտածելու, խորհելու առիթ պիտի տա:

Ցանկանում եմ, որ մատաղ սերունդը կրթվի ու մեծանա չարենցյան հայրենասիրական ու ազատատենչ գաղափարներով՝ ձգտելով դառնալ ժամանակի շունչը, հավերժ պայքարել հանուն արդարության ու ազգային վեհ գաղափարների»:

Դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանի և հյուրերի ուղեկցությամբ մարզպետը նաև շրջել է կրթօջախում, այցելել դպրոցի պատմությունը ներկայացնող թանգարան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53