Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդհանուր տեղեկություն Մեծամոր միավորված համայնքում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և 2022 թվականին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի մասին

27.04.2022

  • Ավարտական փուլում են գտնվում Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։ 

Ծրագրի արժեքը՝ 38.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 19.3 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 50%` 19.3 մլն դրամ:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 35.7 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ։

Ծրագրով շարունակվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված բնակավայրի մի հատվածի խմելու ջրագծի կառուցման աշխատանքները։ Բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցը կառուցվել է 1972-ական թվականներին՝ հիմնականում թուջե խողովակներով և երբևէ ցանցի հիմնանորոգման մասշտաբային աշխատանքներ չեն իրականացվել։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 7191 գծ.մ։ Կատարված աշխատանքները՝ 95%։

  • Ավարտական փուլում են գտնվում 2020 թվականից շարունակվող՝ Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Ծրագրի արժեքը կազմում է 99.8 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 49.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 50%` 49.9 մլն դրամ:

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 168.8 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Սարգսյան Ղուկաս Հակոբի» Ա/Ձ։
Համայնքում մանկապարտեզ չի գործել 16 տարի, նախկին շենքը չորրորդ կարգի վթարային է։

Ծրագիրն իրականացվում է 2020-2022թթ., կառուցվել է միահարկ տիպային մանկապարտեզի շենք՝ նախատեսված 75 երեխայի համար, բաղկացած 3 խմբից։ Կատարված աշխատանքները՝ 99%:

  • Ավարտվել են Գետաշեն համայնքի վարչական շենքի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի արժեքը՝ շուրջ 10 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 35%` 3.5 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 65%` 6.5 մլն դրամ:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 9.2 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ։

Ծրագրով իրականացվել են 1970 թվականին կառուցված 720քմ մակերեսով երկհարկանի շենքի վերանորոգման աշխատանքներ՝ դռների և պատուհանների փոխարինում մետաղապլաստե դռներով և պատուհաններով, մանրահատակի տեղադրում, պատերի և առաստաղների ներկում, սանհանգույցի վերանորոգում և սալիկապատում, նոր ջրագծի անցկացում։ Կատարված աշխատանքները՝ 100%։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36