Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միասին մաքրենք մեր մարզը աղբից. համապետական շաբաթօրյակին ընդառաջ

28.04.2022

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, պետական և մասնավոր հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ,
Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 30-ին նախատեսված է համապետական շաբաթօրյակ, որի շրջանակում ակնկալվում է յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունը:

Շաբաթօրյակին ընդառաջ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքներում հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:

Համաձայն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի` մարզի ողջ տարածքում իրականացվելու է հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շաբաթօրյակի տարածքային պատասխանատուներին կոչ է անում ընդհանուր մաքրման աշխատանքների արդյունքում հավաքված աղբն ամբողջությամբ տեղափոխել աղբավայրեր՝ բացառելով աղբով լցված պարկերի կուտակումները տարբեր վայրերում:

Ակտիվ մասնակցենք համապետական շաբաթօրյակին՝ մեր մարզը մաքրելով աղբից:  

Համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանների և տարածքների քարտեզագրված սխեման

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24