Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետն այցելել է Վարդանաշեն համայնք

30.04.2022

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Վարդանաշենի Մայիս Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, հետևել և մասնակցություն ունեցել իրականացվող մաքրման աշխատանքներին:

Մարզպետը գնահատելի է համարել նման միջոցառումների կազմակերպումը՝ կարևորելով յուրաքանչյուրի սրտացավ վերաբերմունքը դեպի բնությունը և շրջակա միջավայրը:

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր միավորված համայնքի ղեկավարի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և «Արմավիր» ՋՕԸ-ի տարածքային ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպել է Վարդանաշեն համայնքի բնակիչներին, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկել ոռոգման համակարգին վերաբերող հիմնախնդիրների լուծման հնարավոր տարբերակները, որոնք հիմնականում կապված են եղել խորքային հորերի վերականգնման և վերագործարկման հետ:

Մարզպետին ներկայացվել է դեռևս տասներկու տարի առաջ Սևջուր գետի մակարդակի իջեցման պատճառով ի հայտ եկած խնդիրը, որը կա նաև այսօր: Շուրջ 280 հեկտար մշակովի հողատարածք ունեցող համայնքում ոռոգման կազմակերպման ու ջրի ճիշտ բաշխման հետ կապված խնդիրները և անհրաժեշտ քանակությամբ ոռոգման խորքային հորերի պակասը խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների գործունեությանը:

Տեղում ձեռք բերվել պայմանավորվածություն, որ համապատասխան մասնագետներ կայցելեն համայնք, մասնագիտական ուսումնասիրություն կկատարեն հատկապես երկու խորքային հորերի մասով, կհստակեցնեն կատարվելիք աշխատանքները, որին կհաջորդի իրականացման փուլը:

Հավելենք, որ համայնքային խնդիրների լուծումը մշտապես գտնվում է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ամնիջական վերահսկողության ներքո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35