Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

30.04.2022

Համապետական շաբաթօրյակն Արմավիրի մարզում այսօր առավոտյան ժամը 9.00-ից մեկնարկել է:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում նախապես հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 28000 աշխատակիցներ, այդ թվում՝ դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է 170 միավոր տեխնիկա՝ ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:

Համաձայն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի` համայնքներում իրականացվում են հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում:

Արմավիրի մարզպետարանում այսօր գործում է թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարներով` (+374 93) 32 95 75, (+374 237) 2 76 49:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:56:13