Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Գերաս Ահարոնյանի 21-րդ տարելիցին

03.05.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գերաս Ահարոնյանի ծննդյան 21-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը մեկնարկել է հարազատ բակում հերոսի ներկայությունը հավերժացնող հուշաքարի բացման և օծման արարողությամբ:

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել անմահացած Գերաս Ահարոնյանի ծնողներին և շնորհակալագիր հանձնել, նշելով՝ «Հայրենիքի փրկության, նրա այսօրվա ու վաղվա օրվա համար զոհաբերել եք Ձեր ամենաթանկին՝ որդուն: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ բարոյակամային վսեմ հատկանիշներով օժտված Գերասի սխրանքներով: Մշտական կարեկցանքս Ձեզ և խոնարհումս Ձեր հերոս որդու անմար հիշատակին»:

Ամփոփելով խոսքը՝ մարզպետն ընդգծել է, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Գերասի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց անմահ հերոսները կոչվելու պատվին. «Նրանք հիշվելու են տասնյակ ու հարյուրավոր տարիներ, և նրանց շնորհիվ մեր զավակներն ու հետագա սերունդները շարունակելու են ապրել ու արարել Հայրենիքում: Հավերժ փառք Մայր հողի համար մարտիրոսված բոլոր քաջորդիներին»:

Հիշատակի միջոցառմանն իրենց կատարումներով հանդես են եկել Արմավիրի 4-րդ ավագ և Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ հիմնական դպրոցներում Գերաս Ահարոնյանի անունը կրող դասասենյակներում կրթվող աշակերտները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58