Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայսատանում ԳԴՀ դեսպանին

03.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայսատանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ և բարձր գնահատելով երկու պետությունների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները՝ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին ամիսներին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդկրայզի միջև մարզային և քաղաքային մակարդակով գործընկերության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունները և նախատեսվող ծրագրերը:

Անդրադառնալով Բուրգենլանդկրայզի և Արմավիրի մարզի միջև համագործակցության հնարավորություններին՝ մարզպետը ներկայացրել է գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության շրջանակները, ինչպես նաև Արմավիր-Նաումբուրգ քաղաքների միջև գործընկերության հաստատմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել գերմանական կողմի հետ տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված վերջին ամիսներին իրականացված գործուն քայլերը՝ ուրախությամբ ընդգծելով, որ հայ-գերմանական հարաբերությունները կարող են ամրապնդվել այս ձևաչափով գործընկերության զարգացմամբ: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու կողմերի միջև հաստատված փոխգործակցության շրջանակում հուլիս ամսին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ դր. Գուննար Շելլենբերգերի այցելության կազմակերպմանը:

Հանդիպման շրջանակում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58