Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ՝ Արմավիրի ԲԿ-ում

04.05.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Գործունեության առանցքում ունենալով մարդկանց առողջության և երկարակեցության անհրաժեշտությունը, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ԱՆՎՃԱՐ ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

Կենտրոնի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում և Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ մայիսի 14-ին՝ ժամը 09:30-17:00, հրավիրում ենք ձեզ Արմավիրի բժշկական կենտրոն (հասցե՝ Շահումյան 3)՝ ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստանալու համար:

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի,որովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցկացնեն կենտրոնի լավագույն մասնագետներ Սոնա Ջիլավյանը, Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը և Կարինե Խոնդկարյանը:

Ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն.

  • ՈՒԱԿ փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը,
  • Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանը,
  • Մամոլոգիական բաժանմունքի ղեկավար, մամոլոգ Անդրեյ Մինասյանցը,
  • Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, օնկոուրոլոգ Կարեն Ծառուկյանը,
  • Կանանց առողջության կլինիկայի վարիչ, գինեկոլոգ Կարո Բազիկյանը,
  • Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը:


 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են:
Սոնոգրաֆիկ հետազոտությունն ԱՆՎՃԱՐ կլինի առաջինը գրանցված 100 հոգու համար:  Խորհրդատվություններ կստանան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ թվով 180 բնակիչներ: Նրանցից ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն կստանան անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում՝ բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյանի մոտ:

Գրանցվելու համար մինչև ս.թ. մայիսի 13-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-16:45 զանգահարել +374 10 205050 հեռախոսահամարով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58