Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը

05.05.2022

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում մայիսի 4-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել է 47 դպրոցի 329 աշակերտ:

Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներից ձևավորված 47 թիմից, յուրաքանչյուրի կազմում՝ 5 տղա, 2 աղջիկ, հաղթող է ճանաչվել Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: Իսկ Թաիրովի և Լուկաշինի միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը:

Մարզային փուլում հաղթող ճանաչված թիմը սույն թվականի մայիսի 14-ին Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին (Տավուշի մարզ) կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլին:

Դպրոցականների թիմային խճուղավազքի կազմակերպման նպատակն է դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:25:09