Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը

09.05.2022

Մարզկենտրոն Արմավիրում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը. մարզային և համայնքային իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած մեր պապերի, հայրերի ու եղբայրների հիշատակին:

Խորհրդանշական օրը մարզկենտրոնում մեկնարկել է երթով, որն առաջնորդել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և համայնքային իշխանության պատասխանատուները։ Քայլերթին մասնակցել են մարզային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մեծաթիվ արմավիրցիներ: Այն սկսվել է Արմավիրի քաղաքային հրապարակից, շարունակվել դեպի Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձան, ապա քաղաքային զբոսայգի՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթող։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մարզպետը միջոցառման մասնակիցների հետ երախտիքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

Շնորհավորելով քաղաքային զբոսայգում օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության մասնակիցներին և կարևորելով օրվա նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ հայ ազգը դեռ շատ հաղթանակներ է ունենալու. «Մեզ ոչինչ չի ընկճել, մենք չենք վհատվել և մենք նույնկերպ համախմբված և միասնական ուժերով պետք է շարունակենք աշխատել ու նոր հաղթանակներ կերտել»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36