Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ «Արմավիր» ԲԿ-ում

14.05.2022

Մայիսի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի և «Արմավիր» ԲԿ-ի հետ, նախաձեռնել էր ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների համար:

Բաց դռների օրվա շրջանակում ազգաբնակչությանը մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով Արմավիրի ԲԿ է այցելել նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցում նա նշել է, որ նման միջոցառումները մարզի բուժհաստատություններում այսուհետ շարունակական բնույթ են ունենալու և ընդլայնվելու են համագործակցության շրջանակներն ու անվճար մատուցվող ծառայությունները: Ըստ մարզի ղեկավարի՝ կարիքի դեպքում և մարզպետարանի հնարավորության շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, ովքեր բուժզննումն անցնելուց հետո Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժում ստանալու հետ կապված տեղափոխման խնդիր կունենան:

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ շուրջ 100 քաղաքացի, նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 150 բնակիչ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի աշխատանքի շնորհիվ մեծամասնության մոտ հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ. 53 հոգու մոտ ախտորոշվել է դիֆուզ-ֆիբրոզ կիստոզ, ֆիբրոադենոմա է գրանցվել 26 հոգու մոտ: Բարձր էր վահանագեղձի խնդիրներ ունեցող հիվանդների թիվը, նրանցից 6-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքում ստուգվողների մոտ բացահայտվել են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լեղապարկի քարի առկայությունը, արգանդի միոմաները, ձվարանի կիստաները, անգիոլիպոմա, Էնդրոմետրիումի հիպերպլազիա և այլն:

Կատարվել են նաև բազմաթիվ նեղ-մասնագիտական խորհրդատվություններ, փոքր վիրաբուժական միջամտություններ, քաղաքացիների նշանակվել են կոնսերվատիվ բուժում:

Ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն ստացավ անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35