Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

15.05.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

Ընտանիքը պետության կարևորագույն հենասյուներից և մարդկային հասարակության ամենաառանցքային սոցիալական ինստիտուտներից մեկն է: Այն՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահպանողն ու տարածողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդավարությունը և գերակշռում է համերաշխության մթնոլորտը:

Այս ամենն ընտանիքով պայմանավորված այն գերակայություններն են, առանց որոնց անհնար է պատկերացնել հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացումն ու հանրության բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը:

Եկեք ամուր ու անսասան պահենք մեր ընտանիքները՝ դրանով իսկ նպաստելով մեր ազգային ու ավանդական արժեքների պահպանմանը, պետության առաջընթացին և հարատևությանը:

Վերստին շնորհավորելով բոլորիս այս սիրով ու ջերմությամբ լեցուն օրվա առթիվ՝ խաղաղություն, համերաշխություն, անսահման սեր ու երջանկություն եմ ցանկանում մեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35