Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բամբակաշատ բնակավայր

16.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր խոշորացված համայնքի Բամբակաշատ բնակավայր: Մարզպետի այցը մեկնարկել է բնակավայրի կենտրոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բամբակաշատցի Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին ծաղկեդրմամբ:
Այնուհետև Էդվարդ Հովհաննսիյանը հանդիպում է ունեցել վարչական միավորի ղեկավար կազմի և բնակչության հետ, քննարկել ներհամայնքային կարևորություն ունեցող խնդիրներն ու պատասխանել բամբակաշատցիներին հուզող հարցերին:

Բնակավայրում հիմնականում դրական գնահատելով սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը՝ մարզպետն առանձնացրել է ոռոգման համակարգի արդիականացման խնդիրը՝ տեղեկացնելով, որ Մեծամոր խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բամբակաշատում, համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 18 ոռոգման խորքային հորի վերականգնում:

Անդրադառնալով բնակավայրում առկա ընթացիկ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դրանք ամբողջությամբ գույքագրված են, առաջնահերթության կարգով լուծում պահանջող հարցերն էլ քննարկվել են վարչական միավորի ղեկավար կազմի հետ: «Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին պետությունը լուրջ միջոցներ է ուղղում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Այս տեմպերով կարող ենք գնահատել, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում բնակչության համար կենսական նշանակության խնդիրները՝ որպես այդպիսին, լուծված են լինելու»,- իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ այդ համատեքստում կարևորելով բնակիչների կողմից հարկերի բարեխիղճ վճարումը:

Նշենք, որ հանդիպման շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանն առանձնազրույց է ունեցել նաև սույն թվականի 9-14-ը Ռումինիայի Հանրապետության Բուխարեստ քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում պատվաբեր հաղթանակ գրանցած բամբակաշատցի Արսեն Խաչատրյանի հետ: Մարզպետը շնորհավորել է բազկամարտիկին և մարզաձևը ներկայացնող տարբեր մրցաշարերում լավագույն մասնակցության, Հայաստանի և հայրենի մարզի պատիվը բարձր պահելու համար շնորհակալագիր հանձնել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35