Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

52 մլն 569.5 հազ․ դրամ` 2021 թվականին Արմավիրի մարզի 3 համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետական բյուջեի մասնաբաժնի հատկացմանը

19.05.2022

Կառավարության այսօրվա նիստում կայացված համապատասխան որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 52 մլն 569.5 հազ․ դրամ` 2021 թվականին Տանձուտ, Արտամետ և Դալարիկ համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։

Հիշեցնենք՝

  • Տանձուտում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել և ընդլայնվել է ջրամատակարարման ցանցը՝ 17,850.1 հազ.դրամ ծրագրային արժեքով,
  • Արտամետում հորատվել է N1 խորքային հորը՝ 26,328.5 հազ. դրամ ծրագրային արժեքով,
  • Դալարիկում վերակառուցվել են 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները՝ 8,390.9 հազ. դրամ ծրագրային արժեքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 13:57:01