Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել է Արմավիրի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից 2-ի իրականացման մրցութային գործընթացը
26.05.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Արմավիրի մարզում սկսվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից երկուսի իրականացման մրցութային գործընթացը:
Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել (պայմանով) հետևյալ ծրագրերը՝
«Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Տիգրան Մեծի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգում» ծրագիրը՝ 181.0 մլն դրամ ընդհանուր արժեքով: Նշված գումարի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը։
Հաջորդն էլ Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ծրագրի «Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում» ենթածրագիրն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 51.34 մլն դրամ, այդ թվում՝ 70% պետության և 30% համայնքի համաֆինասնավորմամբ։
Հավելենք, որ Արմավիրի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների կողմից ծրագրերի լրամշակված փաթեթների ուսումնասիրության արդյունքում Վաղարշապատի համայնքապետարանի կողմից հայտարարվել են շինարարական աշխատանքների իրականացման մրցույթներ՝ https://gnumner.am/ կայքում։