Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի կազմավորման և Սահմանապահների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

26.05.2022

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի կազմավորման 98-րդ և Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 104-րդ ամյակների կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զորամասի հրամանատարական կազմի, մարզային իշխանության մի խումբ ներկայացուցիչների և հյուրերի հետ Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր ներկա է գտնվել տոնական օրերին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 104-րդ ամյակի, հայրենիքին մատուցած անբասիր ծառայության և ծառայողական պարտականնությունները լավագույնս կատարելու համար մարզպետը պատվոգրով է պարգևատրել Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Դենիս Կամարովին:

Ի դեմս հրամանատարի՝ Էդվարդ Հովհաննիսյանը տոնական օրվա առթիվ շնորհավորել է սահմանապահներին՝ մաղթելով խաղաղ երկնքի ներքո հայրենանվեր ծառայություն՝ ի շահ երկու պետությունների հզորացման և եղբայրական ժողովուրդների անվտանգության գերակայության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53