Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել խաղաղության և հայրենասիրության խորագրեր կրող դպրոցական միջոցառումների
30.05.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել «Խաղաղություն աշխարհին» խորագիրը կրող տարրական դասարանների տարեվերջյան միջոցառմանը, որին կրթօջախի սաները ներկայացրել են խաղաղության դերն ու նշանակությունը՝ միաժամանակ ոգեկոչելով Արցախյան պատերազմում զոհված արմավիրցի հերոսների հիշատակը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով այն կազմակերպելու գաղափարը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ խաղաղությունը մարդկության գոյության առաջնային նախապայմաններից է, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը: Իսկ գիտելիքը, ըստ մարզպետի, այն հզոր ուժն է, որով հայերը պիտի հաջողություններ գրանցեն աշխարհում:
Արմավիրի մշակույթի տանն Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել նաև Արմավիրի 10-րդ հիմնական դպրոցի կողմից բեմադրված ներկայացմանը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Վաղարշակյանին, Ռադիկ Մանուկյանին և բոլոր նահատակված արմավիրցի քաջերի հիշատակին: