Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
30.05.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին մասնավորապես դիմել են առողջապահության ոլորտին, աշխատանքով ապահովման և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով:
Տեղեկացնենք, որ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հունիսի 15-ին՝ ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):