Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Զարթոնք բնակավայր

31.05.2022

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության ևհամաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին:

Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց իրականացման ընթացքին վերաբերող հարցեր՝ հորդորելով ամենայն պատասխանատվությամբ և որակական չափանիշները պահպանելով ծրագիրն ավարտին հասցնել պայմանագրով սահմանված ժամկետներում:

Այնուհետև Էդվարդ Հովհանիսյանն այցելել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցման ավարտական փուլում գտնվող Զարթոնքի մանկապարտեզ, շրջել կառույցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 16 տարի տևած դդադարից հետո համայնքը կունենա մեկհարկանի տիպային շինություն՝ նախատեսված 75 երեխայի համար: Մանկապարտեզն իր մեջ կներառի 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ, սպորտդահլիճ, ապահովված կլինի նաև ջրամատակարարման և ջեռուցման համակարգերով:

Էդվարդ Հովհանիսյանին վստահեցվել է, որ 168,779,813 դրամ ընդհանուր արժեքով և պետություն-համայնք համահավասար ֆինանսավորմամբ (50%) կառուցվող մանկապարտեզը հարակից բարեկարգ տարածքով շահագործման կհանձնվի մինչև տրեվերջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53