Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2022

Այսօր մեր իրականության ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:

Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, մեր կյանքի շարունակականությունն ապահովող ապագա բժիշկներին, ֆիզիկոսներին ու քիմիկոսներին, ծրագրավորողներին ու ճարտարապետներին, իրավաբաններին ու պատմաբաններին, լրագրողներին ու պարզապես մեր հասարակության կերտողներին:

Բոլորիս պարտքն է պայմաններ ապահովել, որպեսզի մեր երեխաները մեծանան սիրով ու ջերմությամբ լեցուն ընտանիքներում, անվտանգ ու զարգացող երկրում և հետագայում կարողանան կյանքի կոչել մանկության տարիներին ձևավորված երազանքները:

Իսկ այս օրվա առթիվ և ընդհանրապես մեր երեխաներին երջանիկ ու անհոգ մանկություն, լուսավոր ապագա և հաջողություններով լի կյանք եմ ցանկանում:
Շնորհավոր ձեր տոնը, լուսավոր էակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53