Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը 1 մլրդ 107 մլն, 605,9 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 6 համայնք ընդգրկող 8.5 կմ ավտոճանապարհի հիմնանորագման համար
03.06.2022
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 107 մլն 605.9 հազար դրամ է հատկացրել Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզն ընդգրկող 8.5 կմ հատվածի հիմնանորոգման համար։
Հիմնանորոգման ծրագիրը կներառի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։
Կապալառու կազմակերպությունը «Էն Շին» ՍՊԸ-ն է:
Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։