Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագիր է մեկնարկել

03.06.2022

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագրի մեկնարկ է տրվել, որի շրջանակում Արմավիրի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների երեխաներն անվճար ատամնաբուժական և լոգոպեդի ծառայություններ կստանան:

Ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիպմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Մայր Աթոռից ձեռնարկի իրագործմանն իր օրհնությունն է բերել նաև Տեր Պարույր քահանա Ավետիսյանը:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը հյուրերին ներկայացրել է «Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելում և ատամների խնամք վաղ տարիքից» կանխարգելիչ ծրագիրը, որը ներառում է մանկապարտեզների և դպրոցների տարրական, միջին և ավագ դասարանների երեխաների և նրանց ծնողների բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքների և պրակտիկայի գնահատում, բերանի խոռոչի առողջության և ատամների հիգիենայի վերաբերյալ նրանց իրազեկության բարձրացում ինտերակտիվ դասախոսությունների միջոցով, ինչպես նաև երեխաների մոտ բերանի խոռոչի առողջության գնահատման և կարիեսի կանխարգելման ընթացակարգերի իրականացում:

Լուսինե Մելիքյանը միաժամանակ տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցելով՝ կազմակերպությունը 2009-2015 թվականներին ծնված շահառու խմբի երեխաների ամառային հանգիստը կկազմակերպի «ՆԱԻՐԻ» ճամբարում:

Իսկ արդեն հանդիպման ավարտին երեխաները նվերներ են ստացել «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» կազմակերպության կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50