Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում հաջողություններ են գրանցել նաև հայկաշենցի Արսեն Մարտիրոսյանը և հայթաղցի Անդրանիկ Կարապետյանը

06.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: Հավաքականի կազմում հաջողություններ են գրանցել նաև հայկաշենցի Արսեն Մարտիրոսյանը և հայթաղցի Անդրանիկ Կարապետյանը:

Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) երկամարտում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Անդրանիկ Կարապետյանը «Փոքր» արծաթե մեդալ է նվաճել:

Գրանցած արդյունքների համար շնորհավորում ենք Հայաստանի ծանրամարտի հավաքականին և նորանոր ձեռքբերումներով ուղեկցվող մրցելույթներ ցանկանում:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Մարզական օբյեկտների շինարարության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Ջրառատ բանակավայրում ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց է կառուցվում: Այն լավագույն պայմաններ կապահովի մարզի ծանրամարտիկների ֆիզիկական պատրաստվածության համար և կնպաստի մարզաձևի զարգացմանը:

Ծրագրի իրականացման համար 2021 թվականին փաստացի հատկացվել է 147 մլն 536․4 հազ․ դրամ, իսկ 2022-ի համար նախատեսված է 394 մլն 348․2 հազ․ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 17:34:04