Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արաքս բնակավայրի մանկապարտեզի բացմանը

07.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:

Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազ. դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Մանկապարտեզի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից: Նշվել է նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխայի բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել:

Շնորհավորելով արաքսցիներին մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին մարզում լայն թափով մանկապարտեզաշինությանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և նման միջոցառումներն աշխատանքային օրակարգի մաս են դառնում. «Ուրախալի է, որ պարբերաբար մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում չգործող, չվերանորոգված մանկապարտեզները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում վերաբացվում են կամ նորերն են կառուցվում»:

Մարզպետն անդրադարձել է նաև Արաքս միավորված համայնքում հաշվետու տարում նախատեսվող ծրագրերին՝ տեղեկացնելով, որ համայնքային ղեկավարությունը շուրջ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով հավակնոտ ծրագրային հայտեր է ներկայացրել: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կառավարության աջակցությամբ արվում է հնարավորը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքներում լուծվեն կենսական նշանակության խնդիրները:

Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում՝ 23․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50