Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի գլխավորությամբ բնապահպանության ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել
07.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Արսեն Խաչատրյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և համայնքապետերի մասնակցությամբ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է տեսչական մարմին-մարզպետարան-համայնքապետարաններ փոխգործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և օպերատիվ լուծման տեսանկյունից: Մարզպետն առաջարկել է առանձնակի ուշադրություն դարձնել ընդերքօգտագործման ուղղությամբ առկա բացթողումներին՝ գործադրելով օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները:
Ներկայացնելով ոլորտում վերահսկողության հիմնական ուղղությունները՝ Արսեն Խաչատրյանն առանձնացրել է մթնոլորտային օդի և հողերի պահպանությունը, ջրային ռեսուրսների, ընդերքի օգտագործումը և պահպանումը, բնապահպանական պետական փորձաքննությունը՝ մանրամասնելով ըստ նշված ուղղությունների նախատեսվող համատեղ աշխատանքները:
Հանդիպումն ամփոփվել է համայնքներում առկա բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հարցերի քննարկմամբ: