Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

09.06.2022

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ քննարկվել է նաև մթերման վարկերի ներքո պետական երաշխիքների տրամադրմանն առնչվող հարցը, որի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել մարզում խաղողի մթերում իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ, քննարկել մթերման նախատեսվող ծավալները՝ կարիքի գնահատում իրականացնելու նպատակով: Մարզպետը միաժամանակ տեղեկացրել է, որ մթերող ընկերությունները հաշվետու տարում նախատեսել են մթերել ավելի քիչ, քան նախորդ տարի: Նա նաև նշել է, որ բնակիչներից մեծ թվով դիմումներ են ստացվել բերքի մեծ քանակություն ունենալու և մթերողների հետ պայմանգրեր կնքել չկարողանալու առնչությամբ: Եվ, ըստ այդ, առաջիկա անելիքները հասկանալու համար նախատեսվել է պայմանագրերի կնքման գործընթացի ավարտից հետո ըստ համայնքների գույքագրել խաղողի այն ծավալը, որի մասով չկան կնքված պայմանագրեր:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով՝ 2021 թ. 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառումը հնարավորություն է տվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021 թ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։ Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է, մասնավորապես, վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով: Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թ. տրամադրված և 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը: 2022 թ. բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին: Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2024 թ. հունվարի 15-ից հետո: Այն դեպքում, երբ 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կառույցի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կառույցի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը: Որոշմամբ, 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների մարման ժամկետներն առաջարկվում է ավելացնել սահմանված ժամկետներից 3 ամսով ավելի, քան 2021 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, հաշվի առնելով, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, հետևաբար ֆինանսական կառույցը բյուջետային երաշխիքի մարման ժամկետ պետք է սահմանի որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետներից առնվազն 90 օր պակաս ժամկետով։ Արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում գյուղատնտեսական հումքի մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50