Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալը Քարակերտ բնակավայրում ծանոթացել է ԵԸԾ կենտրոնի կառուցման աշխատանքներին

13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Քարակերտ բնակավայր՝ ծանոթանալու մանկապարտեզի մասնաշենքում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ մեկնարկած Երեխայի և ընտանիքի ծառայությունների (ԵԸԾ) կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Կենտրոնը երկրորդն է լինելու Արմավիրի մարզում, որտեղ կմատուցվի լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական աշխատողի ծառայություններ և կգործի մանկան զարգացման անկյուն՝ նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար։ ԵԸԾ-ն ամեն օր պատրաստ է ընդունելու 16 հոգուց բաղկացած 2-3 խումբ:

Փոխմարզպետին ներկայացվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 50 մլն դրամ է: Իսկ շինաշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև նոյեմբեր ամիսը: ԵԸԾ-ի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար ՔՈԱՖ-ի պատասխանատուներն Առնակ Ավետիսյանին ուղեկցել են Հացիկ բնակավայրում հիմնադրամի կողմից նախորդ տարի բացված համանուն կենտրոն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50