Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպում է ունեցել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ

13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրերի ժամկետներին և հետագա աշխատանքների կազմակերպանը վերաբերող մանրամասներ:

Անընդունելի համարելով շինաշխատանքների կատարման դանդաղ ընթացքը և ավարտական փաստաթղթերի ոչ լիարժեք ապահովման գործընթացը՝ մարզպետն առաջարկել է վերանայել ընհանուր գործելաոճը, իսկ նախորդ երեք տարիներին մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել: 

Նա նաև անդրադարձել է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող ոչ պատշաճ ծառայություններին, որի արդյունքում կատարված աշխատանքները վերանայելու և հավելյալ միջոցներ ներդնելու անհրաժեշտություն է առաջանում:

Կարևորելով շինաշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ Էդվարդ Հովհաննիսյանը ոլորտի գործընկերներին առաջարկել է մրցութային գործընթացներին մասնակցել ամենայն պատասխանատվությամբ և կատարողական բարձր ցուցանիշ ապահովելու գիտակցումով: Նա միաժամանակ ընդգծել է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բաց թողնված պայմանագրային ժամկետները չպետք է անդրադառնան իրականացվող աշխատանքների որակի վրա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50