Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ
15.06.2022
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ` մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով:
Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):